Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լֆիկը խելոքացե՞լ է

Լֆիկը խելոքացե՞լ է
06.11.2012 | 17:56

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը(Լ‎ֆիկը) այս տարի նախորդի համեմատ ավելի պարտաճանաչ է հարկեր վճարել: Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 հարկատուների ցուցակում Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունը երրորդ հորիզոնականում է՝ 13.5 մլրդ դրամ հարկային պարտավորության կատարմամբ: Հիշեցնենք, որ նախորդ տարի այս ընկերությունը չորրորդ հորիզոնականում էր: Այս տարի նախորդ տարվա ամենախոշոր հարկատուն իր տեղը զիջել է: Հայաստանի ամենախոշոր հարկատուն «Հայռուսգազարդն» է՝ 22.6 մլրդ դրամ վճարված հարկով: Իսկ «Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատը», որ անցյալ տարի առաջինն էր, այս տարի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 14.7 մլրդ դրամով: Չորրորդը «Ղ տելեկոմն» է՝13.3մլրդ դրամով, իսկ հնգյակը եզրափակում է «Արմենտելը»՝ 9.6 մլրդ դրամ վճարված հարկով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ